Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

 

 

Հ.Մ."Արարատ" Կազմակերպութիւնը  մեծ ուրախութիւն և պարծանք է ապրում երբ իր  անդամներից մէկի՝ գիտական,արւեստի,մարզական կամ այլ  ասպարէզներում, նւաճման ու յաջողութեան լուրն է ստանում։

Ընկեր Ռաֆիկ Բաղումեանի  յաջողութիւններն ու նւաճումները  երկար տարիներ է ինչ վայելում է կազմակերպութիւնը,

Իսկ այսօր մէկ անգամ ևս պարծանքով պէտք է յայտնենք որ նա համալսարանում արժանացել  է "Ընտրեալ դասախօս"֊ի կոչմանը։

 

Սիրելի ընկեր Ռաֆիկ "Արարատ"֊ի մեծ ընտանիքը սրտանց շնորհաւորելով   Ձեզ, մաղթում է քաջառողջութիւն և նորանոր վերելքներ։

Սիրելի  ընկերներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ մեր սիրելի Ընկ.Էլպիս Գասպարեան-Արզումանեանը Արամ կաթողիկոսի  կողմից պարգևատրւել է «Ասպետ»-ի շքանշանով իր տարիների ազգանւէր աշխատանքի համար, յատկապէս Թաւրիզի ՀՕՄ-ի ,մանկապարտէզի , Հ.Մ.Արարատ.Կազմակերպութեան և տարիների շարունակական այլ օժանդակութիւնների  համար:

 

Պարգևատրումը կատարւել է Թաւրիզում և ,շքանշանը յանձնւել է Թաւրիզի թեմի առաջնորդի միջոցով:

 

Ի սրտէ շնորհաւորում ենք բոլորիս սիրելի՝ ընկ. Էլպիս Արզումանեանին և մաղթում իրեն առաւել յաջողութիւններ և կանաչ ճանապարհ:

Սիրելի ընկ. Էլպիսը իր ազգային և մարդասիրական գործունեայ աշխատանքով և համեստութեամբ բոլորիս համար օրինակելի է:

Շնորհաւոր Հայ Մշակութային «Արարատ»Կազմակերպութեան  հիմնադրման 75-րդ տարեդարձը

 

Խանդավառ և տօնական մթնոլորտում մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ նշւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 75-րդ տարեդարձը:

Երկուշաբթի ,մարտի 11 ,2019 թ.-ին ԻԻՀ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ.Կարէն Խանլարեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի նորընտիր Կենտրոնական վարչութեան անդամներին :
Այցելութեան ընթացքին նա շեշտաւորեց այս պատասխանատու աշխատանքի կարևորութիւնը և ողջունելով կազմին մաղթեց ազգանպաստ վերելքներ :

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը, Թեհրանահայ համայնքի հետ «Արարատ» մարզաւանում

Արդեն երկար ամիսներ է, ինչ «Արարատ» մարզաւանում մասնագէտ բնապահպանի և մարզաւանի վարիչ մարմնի հսկողութեամբ կատարւում է տարածքի կանաչապատման ու բնութեան պահպանման հսկայածաւալ աշխատանք, որին անդրադարձել ենք անգամներ։
Մի շարք պատկերներ վերջին շաբաթների աշխատանքներից