Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

Յուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Արցախում տեղի ունեցաւ Ասմունքի 8-րդ Համահայկական փառատօնը, որն այս տարի նւիրւած էր Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին :Փառատօնի կարգախօսն էր՝«Հայրենի հողը կանչում է ...»:

Փառատօնին մասնակցել էին թւով 130 հայորդիներ՝ 9-18 տարեկան, որոնք ժամանել էին  Իրանից, Վրաստանից , ԱՄՆ-ից,Ռուսաստանից ,Հայաստանից և Արցախի բոլոր շրջաններից:

Առաջնութիւն շահած 8 մասնակիցները (Իւրաքանչիւրը մէկ երկրի ներկայացուցիչ էր)իրենց ծանօթացնելուց յետոյ  հանդէս եկան բանաստեղծութիւնների հիանալի կատարումներով:

Այնուհետև հանդէս եկաւ Արցախի նախագահ՝  Բակօ Սահակեանը, որն իր խօսքն ուղղելով ներկաներին կարևորեց ասմունքի, գրականութեան և արւեստի դերը երկրի կառուցման և արժանաւոր քաղաքացի կերտելու գործում,և իր ձեռամբ պարգևներ յանձնեց մրցանակակիրներին:Այստեղ ուրախութեամբ հարկ է նշել , որ 14-18 մասնակիցների խմբում  Հ.Մ.«Արարատ»Կ.-ի  անդամ, Սկաուտ՝ ՆՈՅ ՆԱԶԱՐԵԱՆԸ  գրաւեց պատւաւոր երրորդ տեղը, հարկ է նշել ,որ 2017 թւականին նոյնպէս գրաւել է 3-րդ տեղը:

Ծրագիր

 Բասկետբոլի  ծրագիր

Շաբաթ 14 սեպտ. 2019

Երիտ. օրդ.

Ուրմիա-Իսֆահան           Ժամ՝ 15:30  

 

Սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 56-րդ Ողեմպիական խաղերի փակման արարողութիւնը:

6 օր տեւողութեամբ Ողեմպիական խաղերը ընթացաւ ամենատարբեր մարզաձեւերում, նպատակ ունենալով սկաուտների մօտ զարգացնելու ֆիզիքական ունակութիւնները:

Նշենք, որ խաղերի շրջանակում երէկ կազմակերպւել էր նաեւ «Հին ու նոր» սերնդի խաղը, որին մասնակցեցին նախկին շարքային սկաուտները, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:

Ողեմպիական խաղերի արդիւնքում՝ ախոյեան դարձաւ Արիների հատւածի թիւ 1 խումբը, երկրորդ տեղում յայտնւեց Արիների հատւածի թիւ 3 իսկ երրորդն Արենուշների հատւածի թիւ 1 խումբն էր:

Խաղերի վերջում բոլոր սկաուտները մէկ օղակի շուրջ հաւաքւելով միասնաբար կանչեցին՝ «Կեցցէ Արարատի յաղթական սերունդը»-ը կանչը:

Սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 56-րդ Ողեմպիական խաղերի փակման արարողութիւնը:

6 օր տեւողութեամբ Ողեմպիական խաղերը ընթացաւ ամենատարբեր մարզաձեւերում, նպատակ ունենալով սկաուտների մօտ զարգացնելու ֆիզիքական ունակութիւնները:

Նշենք, որ խաղերի շրջանակում երէկ կազմակերպւել էր նաեւ «Հին ու նոր» սերնդի խաղը, որին մասնակցեցին նախկին շարքային սկաուտները, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:

Ողեմպիական խաղերի արդիւնքում՝ ախոյեան դարձաւ Արիների հատւածի թիւ 1 խումբը, երկրորդ տեղում յայտնւեց Արիների հատւածի թիւ 3 իսկ երրորդն Արենուշների հատւածի թիւ 1 խումբն էր:

Խաղերի վերջում բոլոր սկաուտները մէկ օղակի շուրջ հաւաքւելով միասնաբար կանչեցին՝ «Կեցցէ Արարատի յաղթական սերունդը»-ը կանչը:

Երէցների միութեան Սեպտեմբեր ամսւայ ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի սեպտեմբերի 2-ի ժամը 8:30-ին « Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, հանդիպման բացումը կատարւեց միութեան նախագահ՝ ընկ. Նորիկ Մանասերեանի միջոցով, որը շնորհաւորեց Արցախի և Հայաստանի անկախութեան տօնը, մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալ ընկ. Վահիկ Քիայեանի յիշատակը , և փոխանցւեց մի շարք յայտարարութիւններ ապա փոխ նախագահ՝ ընկ Ժանետ Թարվերդեանի միջոցով ներկայեացւեց հայագէտ,լրագրող,քաղաքական մեկնաբան «Ալիք»կայքէջի պատասխանատու-խմբագիր Պրն. Արամ Շահնազարեանին, որը երկար տարիներ աշխատակցել է հայաստանեան մամուլին , յարգարժան դասախօսի միջոցով ներկայեացւեց Արցախի և Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը ,իւրաքանչիւր հայի համար ամենաանփոխարինելին համարւող նւաճւած անկախութեան պահպանման կարևորութիւնը , բացատրւեց արդէն մօտ 3 տասնամեակ թուրք- ադրբեջանական և արտաքին շահախնդիր միւս գործօնների նիւթւող տարատեսակ խոչընդոտները :
Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն, Ընկ Թորգոմ Տէր Յակոբեանի միջոցով հնչեց օրւան համապատախան շնորհաւորական խօսքեր,տօնւեց Սեպտեմբեր ամսւայ տարեդարձները , ընկերները բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

Երէկ, սեպտեմբերի 1-ին  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան «Ողեմպիական» խաղերի բացման արարողութիւնը, որը նւիրւած է կազմակերպութեան հիմնադրման 75 ամեակին:

Խաղերի ջահը բոցավառւեց նախորդ տարւայ ախոյեան խմբի միջոցով:

Շաբաթ օգոստոսի 31֊ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ Իրանի 51֊րդ Համահայկական խաղերի Թեհրանի ջահի օրհնութիւնը։

Ջահակիրների,մարզիկների, ազգայինների, Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան, Խաղերի Գործադիր յանձնախմբի և մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ Կիրակնամուտի ժամերգուութեան աւարտին Թեհրանի հայոցվ թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ ս. արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Թեհրանի ջահը, որը պէտք է սեպտեմբերի 13֊ի երեկոյեան միանալով Արարատ Կազմակերպութեան 4 մասնաճիւղերում՝ Թաւրիզում Ուրմիաում Գեարդաբադում և Շիրազում արդէն օրհնւած ջահերին, դառնայ մէկ ու բոցավառւի բացման հանդիսաւոր արարողութեան ընթացքին, որի ջերմութեան ներքոյ կընթանայ սիրւած Համահայկական խաղերը։Աւարտին՝ ջահը յանձնւեց Կենտրոնական վարչութեանը այնուհետև մարզիկ Դրօ Տ.Ղուկասեանի միջոցով ջահը հասաւ Արարատ մարզաւան ու տեղադրւեց Սուրբ Խաչ մատուռում։
Ջահակիրներն են մարզիկ ընկերներ՝Էդնա Իսայեանը,Դրօ Տէր Ղուկասեանը և Զեփիւռ Ասատրեանը։

Օգոստոսի 16-ին, տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի բնապահպանական վերամշակման աշխատանքը:
Ծրագրի նպատակն էր Կրտսերների մօտ սերմանել եւ զարգացնել բնապահպանութեան մշակոյթի էկոլոգիապէս գրագէտ անձի եւ սերնդի ձեւաւորմանը:
Նրանք սկզբում պլաստիկ շշերը վերամշակեցին դրանց վերածելով ծաղկամանների, որից յետոյ բոյսեր ցանեցին պլաստիկ ծաղկամանների մէջ:
Ծրագրի նպատակներից էր նաեւ Կրտսերների մօտ զարգացնել պատասխանատւութեան զգացումը հէնց բոյսերի հանդէպ հոգատարութեամբ:

Հայաստանի 7-րդ  Համահայկական խաղերին մասնակցող  Թեհրանի մարզիկները և պատւիրարկութեան պատասխանատուները ու մի շարք հիւրեր,երեքշաբթի օգոստոսի 13-ին այցելեցին Թեհրանի խմբի 7-րդ Համահայկական խաղերի հովանաւոր՝ ընկ.Հենրիկ Տ.Ղուկասեանին և  «ԱՐՄ ՕՅԼ» գործարանը :

Էջ 1, 82-ից