Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

Երկուշաբթի, նոյ. 4-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը, Վաչիկ Ղարաբէգեան սրահում։Միութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանի բացման խօսքից յետոյ փոխ նախագահ՝ընկեր Ժանետ Թարւերդեանը ընթերցեց բանախօս' իրանահայութեան հիւսիսային շրջանի խորհրդարանի պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանի կենսագրականը։
Դկտ. Կարէնը անդրադառնալով օրւայ նիւթին " Երեւանի պատմութեանը" ցուցադրեց բազմաթիւ քարտէզներ ե'ւ արաբ, պարսիկ, թուրք, ադրբեջանցի պատմաբաններից ե'ւ ուղեգրութիւններից հատւածներ, ուր Արաքս եւ Կուռ գետերի միջեւ ընկած տարածքը բնորոշւած էր որպէս Հայաստան։ Այդ տարածքում էին գտնւում նաեւ Արեւելեան Հայաստանի եւ Արցախի քաղաքներն ու շրջանները, որոնք իսլամ պատմաբաններն ու քարտէզագիրները հայկական են համարել։
Սա հակափաստարկ է թուրք-ադրբէջանական այն կեղծ վարկածին, իբր հայերը Սեֆեաններից յետոյ են հաստատել այդ տարածքներում։
Բանախօսութեան նիւթը երկար ուսումնասիրել է ընկեր Կարէնն ու հրատարակել պարսկերէնով վերջերս լոյս տեսած իր գրքում, որին արդէն անդրադարձել են պատմութեան կեղծարար թուրք- ադրբեջանցիները։Եղան բազմաթիւ հարցեր, որոնց մի առ մի բաւարարեց բանախօսը։
Բանախօսութեանը յաջորդեց ընդունելութիւնն ու ամսւայ ծնունդների նշումը:

Ուրբաթ, նոյեմբերի 8-ին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը միասնական աշխատանք ունեցաւ Արիների հատւածի քիւ 2 խմբի հետ:
Օրւայ սկզբում բոլորը միասնաբար խարոյկ պատրաստեցին, եւ նախաճաշեցին, որից յետոյ մասնակցեցին ձգողական ուժ-ի թեմայով դասարանին:Օրւայ ընթացքում սկաուտները միասնաբար տօնեցին Արենուշ անհատներից մէկի տարեդարձը եւ իրենց օրը աւարտեցին սկաուտական խաղերով:

Երկուշաբթի, 11 Նոյեմբերին Հ.Մ.Ա.Կ-Ի Երէցների միութեան վարչութեան հրաւէրով կազմակերպւել էր Քոյր միութինների հետ հանդիպում, նախ տեղի ունեցաւ կազմերի ծանօթացում ապա եղան մտքերի փոխանակում միջմիութենական յարաբերութիւնների վերաբերեալ ,եղան առաջարկներ փոխյարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ:
Շահեկան այս հանդիպման աւարտին տեղի ունեցաւ մտերմիկ ընդունելութիւն:

 

Ուրախութեամբ յայտնում ենք որ 2019 թ.-ի նոյեմբերի 5-ին Հիւսիս արևելեան բաժնի Պատանեկան ֆուտբոլի վարչութիւնը իր 200 մարզակումբների միջից ընտրեց 6 ընտրեալ մարզակումբ որոնց մէջ է ներառւել Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութիւնը, ֆուտբոլի խմբի կազմակերպւած ու կարգապահ լինելու համար: Միջոցարմանը Արարատ ֆուտբոլի ներկայացուցչին յանձնւեց գնահատագիր և շքանշան:

Նոյ. 23-ին տեղի ունեցաւ 2019թ.-ի Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան «Գրական շրջանակ»-ի 16-րդ հանդիպումը։ Օրւայ նիւթն էր հայ նոր գրականութեան սկզբնաւորող Աբովեանի կեանքն ու գործը, որ սկսել էր նախորդ հանդիպումին։
Նախ ընթերցւեց Ն. ստորագրութեամբ (Նազարեթ Պերպերեան) 2014-ին «Ալիք»-ում տպագրւած "Խաչատուր Աբովեան" յօդւածը, ընկերները մանրամասնութիւններ յաւելեցին նաեւ այլ աղբիւրներից գրողի կեանքի ու առեղծւածային վախճանի մասին։
Ընթերցւեց մի գրութիւն Երեւանի բերդի մասին, որը Աբովեանի օրօք պարսիկ իշխանաւորի նստավայրն է եղել եւ "Վէրքի Հայաստանի" վէպում դրա մասին կարդում ենք։
Ընթերցւեց Աբովեանին նւիրւած երգի խօսքերը, ապա ընկերների միջոցով կատարւեց վաղուց արդէն մոռացւած այդ երգը։
Ընթերցւեց նոյ. 2-ին Կալիֆորնիայում մահացած տաղանդաւոր բանաստեղծ Ժագ Ս. Յակոբեանի համառօտ կենսագրականը եւ մի քանի բանաստեղծութիւն։

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Հանդէս-Ձեռնարկ բաժանմունքի ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ նոյեմբերի 13 , 2019թ.-ին :
Հանդիպման օրակարգը փոխանցումներ էր յառաջիկայ աշխատանքների մասին ու նաև շնորհալական խօսքեր ընկերների օժանդակութեան առիթով Երէցների հանդիպման հիւրընկալութեան բաժնում:
Եղաւ նաև առաջարկներ և հարցումներ և Երէցների միութեան առաջարկով ընկերներից ռմանք արձագանգեցին , որպէսզի Ամանորի ձեռնարկի յանձնախմբին մաս կազմեն և օժանդակեն:

Ուրբաթ նոյեմբեր 29, 2019թ.-ի առաւօտեան Արարատի նախքին մի շարք սկաուտներ միասնաբար նախաճաշեցին և խաղացին:
Նրանց ներկայութիւնը մեծ ոգևորութիւն և աշխոյժութիւն ստեղծեց օրւայ ծրագրի ընթացքին: