Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հոկտեմբերի 4-ին,Արիների հատւածի թիւ 2 խումբն ունեցաւ դպրոցական աշխատանք Շանթ դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտների հետ, նրանք միասին նախաճաշեցին,ունեցան հրացանաձգութեան եւ թոկ-թիռոլի դասարան ու ֆուտբոլ խաղացին:

Ուրբաթ` հոկտեմբերի 4-ին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը միասնական աշխատանք ունեցաւ իր խմբի ծնողների հետ: Օրւայ սկզբում բոլորը միասնաբար խարոյկ պատրաստեցին, որից յետոյ հաճելի մթնոլորտում խարոյկի շուրջ նախաճաշեցին: Այնուհետեւ զբաղւեցին սկաուտական խաղերով: Մասնակիցները օրւայ ընթացքում նաեւ ունեցան  դեկորատիւ կապերի դասարան, որոնք էլ յանձնւեց ծնողներին, որպէս սկաուտների եւ խմբի ծնողների միջեւ ամուր յարաբերութիւնների հաստատման խորհրդանիշ:

Ուրբաթ հոկտեմբերի 4-ին, Արենուշների հատւածի թիւ 1 եւ 2 խմբերը միասնական արշաւ ունեցան դէպի Քեսլիան գետ:
Սկաուտները քայլելով անցան բարդ եւ խոր գետից, որից յետոյ շատ հաճելի մթնոլորտում բնութեան գրկում նախաճաշեցին եւ ունեցան ջրային խաղեր:
Արենուշները չքնաղագեղ բնութիւնը վայելելով նաեւ զբաղւեցին խմբակային խաղերով, այնուհետեւ միասնաբար խարոյկ պատրաստեցին եւ խարոյկի շուրջ ճաշեցին:

Հինգշաբթի, հոկտեմբերի 10-ին, Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խումբը «Գոլաբ Դառէում» միասնական աշխատանք ունեցաւ խմբի նախկին աստիճանաւորի եւ պատասխանատուների հետ: Աշխատանքը նպատակ ունէր մէկ անգամ եւս ժամանակի խմբի ղեկավարներին համախմբել:
Առաւօտեան մասնակիցները միասնաբար նախաճաշեցին, այնուհետեւ անհատները անցան ընկ. Արմէն Մարգարեանի ղեկավարութեամբ դասարանը, որի թեման դրամի պատմութիւնն էր:
Աշխատանքը սկաուտների մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:

 

Ուրախ ենք յայտնելու, որ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան անդամ՝ Մարթին Աղայեանսը մասնակցել է Թեհրանի հյուսիս-արևմտեան շրջանի լողի մրցութիւններին և ձեռք է բերել 1 արծաթէ և 2 բրոնզէ մեդալ հետևեալ կարգով՝
30 متر کرال سینه Երկրորդ տեղն է գրաւել
30 متر قورباغه Երրորդ տեղն է գրաւել
30متر کرال پشت Երրորդ տեղն է գրաւել
Շնորհաւորում ենք ընկերոջը և ցանկանում նորանոր յաջողութիւններ:

 Հոկտեմբերի 16-ի 2019թ.-ին  Հ.Մ.Ա.Կ.-ի 75-ամեակի աշխատանքների շրջանակում՝ Իրան ժամանեցին ՀՀ շուրջ 20 աշակետրներ, որոնք 5 օրեայ արշաւ կիրականացնեն Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտների հետ:
Նախագիծը ՀՀ դպրոցականների եւ իրանահայ համայնքի պատանի-երիտասարդների եւ սկաուտների միջեւ նոր յարաբերութիւնների հաստատման եւ Հայաստան սփիւռք միասնութեան ամրապնդման նպատակ ունի:
Միասնական արշաւի մասնակիցներն արդէն հասցրել են շրջել կազմակերպութիւնում, իսկ երէկ գիշեր այցելեցին Թեհրանի Աբօ Աթաշ զբօսայգի:
Նախագծի այսօրւայ ծրագրում նախատեսւել է այցելութիւններ Թեհրանի հայկական դպրոցներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան թենիսի սեզոնի փակման մրցութիւնների բացումը տեղի ունեցաւ ուրբաթ հոկտեմբերի 11-ին, մրցութիւնների մէկ օրը մասնակցեցին կրտսեր անդամները: Մրցութեան աւարտին գնահատւեցին բոլոր մասնակցողները: Սոյն մրցութիւնները շարունակւելու են մինչև հոկտեմբերի 18-ը:

Հոկտեմբերի 18-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը ունեցաւ միասնական աշխատանք «Թունեան» եւ «Արաքս» դպրոցների հետ։ Այս աշխատանքի ընթացքում աշակերտուհիները ծանօթացան սկաուտական կեանքին եւ խրախուսւեցին միանալ սկաուտական շարքերին։