Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ` սեպտեմբերի 22-ին Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի աշխատանքները յագեցած էր ակտիւ ծրագրերով: Նրանք դպրոցների վերամուտի առթիւ էջանիշեր պատրաստեցին այնուհետեւ զբաղւեցին աշխոյժ ֆիզիքական աշխատանքներով:

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խումբը Համահայկական խաղերի ընթացքում ունեցաւ տարբեր սննդամթերքի վաճառք:
Սնունդները պատրաստւում էր հէնց սկաուտների միջոցով, այնուհետեւ վաճառւում: Աշխատանքը խմբի միասնականութեան բարձրացման նպատակ էր հետապնդում: Առաջարկում ենք դիտել իրենց աշխատանքի իրականացման հետաքրքիր ֆիլմը:

Սեպտեմբերի 20-ին, Արիների Հատւածի թիւ 2 խումբը ունեցաւ կապի դասարան, որի ժամանակ խմբի անհատները սովորեցին տարբեր տեսակի սկաուտական կապեր: Օրւայ սկզբում նրանք միասնաբար նախաճաշեցին եւ ընկերական ֆուտբոլ խաղացին:

Հինգշաբթի սեպտեմբերի 26֊ի երեկոյեան Արարատ մարզաւանի "Մաջնունեան" սրահում տեղի ունեցաւ՝  Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան "Արարատ" երգչախմբի ելոյթը նւիրւած՝ Կոմիտաս վարդապետի և Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին:

Արւեստից միութիւնը ուրբաթ սեպտ. 27֊ին կազմակերպել էր ճաշկերոյթ "Հարիսա", Արարատ մարզաւանի լողաւազանների շրջափակում։
Մասնակիցները մեծ հաճոյքով վայելեցին աշնանային զովն ու աւանդական ճաշը:

Հինգշաբթի սեպտեմբերի 26-ին Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը միասնական գիշերային աշխատանք ունեցաւ Արիների հատւածի թիւ 1 խմբի հետ, որի ժամանակ բոլոր անհատները հետաքրքիր դասարաններ անցան եւ միասնաբար խաղացին:
Աշխատանքը նպատակ ունէր վեր հանել կրտսերների ներկայութեան կարեւորութիւնը միութեան մէջ, եւ ապահովել կրտսեր-արի յարաբերութիւնների ամրապնդումը, ինչն էլ երկու կողմերի մօտ բարձր ընդառաջման արժանացաւ:
Կրտսերների համար, ուրբաթ օրը նոյնպէս, անցաւ շատ ակտիւ նրանք միասնաբար այցելեցին հրշէջկայան, այն նպատակ ունէր կրտսերներին ծանօթացնել հրշէջկայանի հետ եւ զարգացնել իրենց գիտելիքները։
Կրտսերները իրենց այցելութեան ժամանակ ուշադրութեամբ հետեւեցին հրշէջ փրկարարների ներկայացրած տեղեկութիւններին:
Աշխատանքի վերջում կրտսերները կայանի փրկարարներին նւիրեցին իրենց նկարած գեղեցիկ նկարչութիւնները։

Ուրբաթ` սեպտեմբերի 27-ին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աշխատանքները շատ ակտիւ էր: Սկզբում սկաուտները խարոյկ պատրաստեցին եւ խարոյկի շուրջ նախաճաշեցին:
Արենուշների թիւ 4 խմբի անդամները ուրբաթ օրւայ ընթացքում նաեւ ունեցան «TEDx»-ի մասին դասարան, որի դասատուն էր՝ Թադէ Ալեքսանեանն, ով Թեհրանում զբաղւում է «TEDx»-ի կազմակերպչական աշխատանքներով:

Ուրբաթ, սեպտեմբերի 27-ին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի անհատները ունեցան դասարաններ բլոգերների եւ իւթիւբերների ինչպէս նաեւ տնտեսող լինելու գաղտնի մեթոդների մասին: Սկաուտները օրւայ վերջում զբաղւեցին օդային ֆիզիքական աշխատանքով:


Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան թենիսի մարզաճիւղում մարզկուհի Մինէ Մարտիրոսեանը ունեցել է նոր ձեռքբերումներ և յաջողութիւններ: Նա գրաւել է՝
نایب قهرمانی مسابقات کشوری زیر 18 سال
نایب قهرمانی مسابقات کشوری زیر 16 سال
نایب قهرمانی مسابقات دوبل زیر 18 سال
Արարատի ընտանիքը շնորհաւորում է սիրելի Մինէին: