Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան «Գրական Շրջանակ»-ի 2020-ի առաջին հանդիպումը կայացաւ յունւ. 11-ին տօնական տրամադրութեամբ։ Նիւթը՝ «Նաւը լեռան վրայ»-ի գրող՝ Կոստան Զարեանն էր։
Ընկերները ներկայացրին նրա գործերը և կենսագրականը, նաև հատաւածներ գրականագէտ Դաւիթ Գասպարեանի գրքից:
Ընթերցւեց գրողի «Տատրագոմի հարսը»պոէմից հատւածներ :
Պոէմի նիւթը իրական դէպքից է, գրւած Ռուբէնի յուշերում։

 «Արարատ» Պարախմբի ամանորի դիմաւորում

28 դեկտեմբերի 2019թ.

Երէցների միութեան ընկերները Նոր տարւայ ուրախ երեոյի նախապատրաստական աշխատանքների պահին

Կիրակի, 2019թ. դեկտ. 29֊ի երեկոյեան, ամանորեայ տօներին ընդառաջ, Մարզական միութեան նախաձեռնութեամբ մտերմիկ երեկոյի հրաւիրւեցին Բասկետբոլի օրիորդաց ու տղայոց 4 խմբերը։
միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Սարգսեանը ողջունեց մարզիկներին և գնահատեց 4 խմբերին, որոնք շաբաթներ է ինչ մրցում են երկրի և թեհրանի մասշտաբի լիգաներում,թէ թեհրանում և թէ այլ քաղաքներում։նա նշեց, որ նրանց յաղթութիւները մեզ ուրախացնում ու պարտութիւնները թէպետ տխրեցնում բայց աւելի եռանդուն կամք է պարտադրում միւս մրցմանը յաղթելու համար և որ Արարատը հպարտ է նման յանձնառու մարզիկներ ունենալով։
Երեկոն մարզիկ֊ուհիներին միատեղելով "Մաջնունեան" սրահում անցաւ շատ հաճելի մթնոլորտում:

Չորեքշաբի՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան «Բարեկամ-Սկաուտ» համացանցի հերթական հանդիպումը:

Միջոցառմանը ներկայ էին միութեան քաւորները, գերագոյն կազմի անդամները խմբերի պատասխանատուները եւ ծրագրի կազմակերպչական աշխատանքները իրականացրած արենուշների հատւածի թիւ 4 խմբի աստիճանաւորական կազմը:

Ծրագրի սկզբում Սկաուտական միութեան անցած մէկ տարւայ գործունէութեան զեկոյցը ներկայացրեց միութեան սկաուտապետ Խմբ. Սիւնէ Ֆարմանեանը:

Նա զեկուցում անդրադարձաւ միութեան, հատւածների, կազմակերպչական եւ խմբերի մակարդակի իրականցւած աշխատաքներին: Ներկայացրեց միութեան կարճատեւ եւ երկարատեւ նպատակները եւ դրանց շուրջ իրականացւած գործողութիւնների շարանը:

Զեկոյցին յաջորդեց ներկաների մասնակցութեամբ հետաքրքիր զրոյց-քննարկում, որի առանցքում միութեան ոչ շարքային սկաուտների ակտիւացման եւ նրանց միութեան աշխատանքներում ներգրաւման հարցն էր:

Նշենք, որ Սկաուտական միութեան «Բարեկամ-Սկաուտ» նախագիծը կազմակերպւում է  շարքային եւ ոչ շարքային սկաուտների միջեւ փորձառութիւնների փոխանակման, տարբեր սերնդի սկաուտների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ զարգացման նպատակներով:

Սեպտեմբերի՝ 19-ի առաւօտեան Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խմբի խմբակ 2 և 3-ը մեկնարկեց ջրային գիշերային աշխատանքը և արշաւը: Խարուկահանդէսին մասնակցեցին նախկին սկաուտները և բոլորիը վերյիշեցին տարբեր յուշեր:
Սեպտեմբերի` 20-ին նախաճաշի մասնակցեցին խմբի բոլոր անդամները և օգտւեցին ջրում կայացած վրանից և պատրաստւած նաւակից:
Օրը շարունակւեց Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի հետ միասնական խաղով և ձեռքի աշխատանքով խմբերի նշանի եւ Կարմրամորթների թեմայով: Կրտսերները նաեւ օգտւեցին ջրային բանակումի յարմարութիւններից:
Ջրային գիշերային աշխատանքը և արշաւը աւարտւեց հետաքրքիր դասարանով:

Սեպտեմբերի 20-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը այցելեց
«Գազարի դաշտ», «دشت هویج»:
Բաւականին դժւար լեռնագնութիւնից յետոյ, շատ հաճելի մթնոլորտում նախաճաշեցին եւ ունեցան յաջողակ մարդկանց ապրելաոճի մասին դասարան: