Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, մայիսի 15-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան հերթական աստիճանաւորական դասընթացը: Այն ներկայացրեց Խմբ. Սիւնէ Ֆարմանեանը:
Դասընթացի թեման հասարակութեան հետ կապերն էր:
Տեսակապի միջոցով անցկացւած դասընթացին մասնակցեցին թւով 22 աստիճանաւորներ, որի ընթացքում հասցրեցին ծանօթանալ այդ ոլորտի պատմութեան, հասարակութեան հետ փոխադարձ կապերի հաստատման կարեւորութեան, սպիտակ եւ սեւ PR հասկացութիւնների, պրոպագանդա եզրոյթի, ինչպէս նաեւ թիրախային խմբերի հետ փոխադարձ կապի ապահովման արդիւնաւէտ ծրագրերի մշակման մեթոդներին:

Ուրբաթ, մայիսի 15-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան հերթական աստիճանաւորական դասընթացը: Այն ներկայացրեց Խմբ. Սիւնէ Ֆարմանեանը:
Դասընթացի թեման հասարակութեան հետ կապերն էր:
Տեսակապի միջոցով անցկացւած դասընթացին մասնակցեցին թւով 22 աստիճանաւորներ, որի ընթացքում հասցրեցին ծանօթանալ այդ ոլորտի պատմութեան, հասարակութեան հետ փոխադարձ կապերի հաստատման կարեւորութեան, սպիտակ եւ սեւ PR հասկացութիւնների, պրոպագանդա եզրոյթի, ինչպէս նաեւ թիրախային խմբերի հետ փոխադարձ կապի ապահովման արդիւնաւէտ ծրագրերի մշակման մեթոդներին:

Երէկ մայիսի 19-ին, Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 եւ Արիների թիւ 2 խմբի երկու խմբակներ միասնական դասընթաց են ունեցել մուլտֆիլմերի, եւ այդ ոլորտի առաջատար «Walt Desney Pictures» կինոընկերութեան պատմութեան մասին:
Նիւթը միասնաբար պատրաստել էին Ա. Գաբրիելլա Բեռնարդին, Ա. Փարելի Շահվերդեանը, Դ. Ա. Քևին Շահնազարեանը և Դ.Ա. Ժուհանս Ծատուրեանը:
Միասնական տեսակապի հաստատումը երկու խմբերի անհատների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ նրանց մօտ գիտելիքների զարգացման ապահովման նպատակ ունէր:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան "Գրական Շրջանակ"֊ի առցանց 4_րդ հանդիպումը տեղի ունեցաւ մայիսի 16-ին, ժամը 7-ին, 10 ընկերների ներկայութեամբ։ Նիւթն ազատ էր։

Ընկեր Կարինէն Թումանեանի "Հոգուս հատոր, սրտիս կտոր" տողով սկսւող սիրային առաջին խոստովանութիւնը կարդաց՝ պատանի սիրահարի բացատրական խօսքերով։
Ընկեր Արսինէն Թումանեանի քառեակներից մի փունջ ներկայացրեց, բանաստեղծի բացատրականով։
Ընկեր Արմիկը Եղեռնը ապրած Արշալոյս Մարտիկանեանի - Աւրորայի - ողբերգական կեանքից դրւագներ փոխանցեց, նրա կեանքի պատմութեան մասին պատմեց, որ ֆիլմի է վերածւել ԱՄՆ-ում 1918-ին։ Ընկերը ապա Գաբրիէլ Մարկեզից մի գրութիւն կարդաց' որպէս նրա կտակը։
Ընկեր Արմինէն ակնարկելով մօտալուտ Համբարձման տօնին, դրւագներ կարդաց Անուշից, որի տպաւորութեան ներքոյ ընկեր Յարութը երգեց Սարոյի "Բարձր սարեր" երգը։
Ընկեր Էդիկը Յովհ. Գրիգորեանի բանաստեծութիւններից մի երկու գործ կարդաց։
Հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում անցաւ։ Ընկերները ցանկացան ազատ նիւթի ձեւաչափը շարունակել յաջորդ հանդիպումին՝ մայիսի 30-ին, ժամը 7-ին։

Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած՝ սկաուտական աշխատանքների դադարեցումը, «Արարատ»-ի սկաուտներին ստիպեց բնականոն աշխատանքները տեղափոխել՝ այլընտրանքային վիրտուալ, հեռավար հարթակ։

Սկաուտները կարանտինի ռեժիմի սահմանման առաջին օրերից նոյն ոգով, եւ աշխատասիրութեան մեծ կամքով անցում կատարեցին հեռավար աշխատանքների իրականացմանը, ընդգրկելով ամենատարբեր ծրագրեր։

Սկաուտական միութեան ամենափոքր միաւորը՝ խմբակները, անցան հեռավար աշխատանքների, իսկ խմբերը երկրում կիրառւած սահմանափակումների օրերին, սկաուտների հետ կայուն կապի ապահովման շրջանակում՝ կազմակերպեցին ուսուցողական տեսաֆիլմեր, դասընթացներ, վիդէօ կոնֆերանսներ։

Սկաուտական միութեան կարեւոր միաւորներից՝ հատւածները կարանտինային սահմանափակումների յաղթահարման շրջանակում, նոյնպէս կազմակերպեցին դասընթացներ՝ սկաուտական հանգոյցների, մանկավարժութեան, կանանց իրաւունքների, եւ այլ թեմաներով։

Նշենք, որ սկաուտական միութեան արենուշ աստիճանաւորներին՝ կանանց իրաւունքների մասին նիւթը, հայաստանից ներկայացրեց ընկ. Սեւան Պետրոսեանը։

Ազգային դիմագծի պահպանման գործում կարեւոր դեր ունեն հայկական աւանդական տօների յիշատակումներն ու լուսաբանումները, որի իրականացման շրջանակում Հինգշաբթի փետրւարի 13-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խմբի նախաձեռնութեամբ եւ միութեան միւս խմբերի համագործակցութեամբ մարզաւանի Այգեստանի եւ Ս. Խաչ Մատուռի շրջափակում տեղի ունեցաւ տեառնընդառաջի տօնակատարութեան միջոցառումը:

Միջոցառմանը ներկայ էին մեծ թւով բազմութիւն, հանրութեանը տօնի աւանդոյթների ներկայացման նպատակով արենուշների թիւ 3 խմբի միջոցով, նաեւ ձեւաւորւել էր ծիսական-աւանդական սեղան, որի վրայ դրւած ամէն բան լուսաբանւում էր իր խորհուրդ-խորհրդանիշով:

Տեառընդառաջի տօնակատարութեան աւանդոյթների համաձայն վառւեց խարոյկ եւ դրա շուրջ կատարւեց պար-պտույտ ինչպէս նաեւ հայկական շրջպար եւ սկաուտական կանչեր, ինչն էլ լիարժէք դարձրեց տօնի վայելքը:

Ուրբաթ՝  փետրւարի 7-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի միասնական աշխատանքը  «Ակունք» կենտրոնի աշակերտների հետ:

Օրւայ սկզբում սկաուտները եւ ակունքցիները ծանօթացան միմեանց հետ, այնուհետեւ միասնաբար պատրաստեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, եւ երգեցին հայրենասիրական երգեր:

Ծրագրի նպատակը «Ակունք»-ի եւ սկաուտների միջեւ յարաբերութիւնների հաստատումն էր, որի ընթացքում փորձ արւեց, նաեւ սկաուտներին ներկայացնել մարմնամտային խանգարումներով անձանց ամենատարբեր ոլորտներում ունեցած բարձր կարողականութիւնը, եւ շեշտադրւեց ապագայ ջանքերի գործադրման անհրաժեշտութիւնը յանուն նրանց եւ հաշմանդամների զարգացման, ինչպէս նաեւ հասարակութեան մէջ ընդգրկման հարցում:

Երէկ՝ ուրբաթ փետրւարի 7-ին, տեղի ունեցաւ Սկաուտական Միութեան Արիների հատւածի թիւ 2 խմբի ծննդեան 68-րդ տարեդարձի տօնակատարութեան միջոցառումը:
Միջոցառմանը հրաւիրւած էին խմբի անհատների ծնողները, միութեան գերագոյն կազմի անդամները, խմբերի պատասխանատուները եւ խմբի անդամները:

Իրանի իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձի առիթով, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը կազմակերպել է բասկետբոլի
چهار جانبه
մրցում, որին մասնակցում են Հ.Մ.Մ. «Նայիրի»Մ., Հ.Մ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ»Մ., Հ.Մ.Մ.« Րաֆֆի» համալիր և Հ.Մ. «Արարատ»Կ.։
երեքշաբթի փետրւարի 4-ի ժամը 17։30-ին «Սասունցի Դաւիթ» սրահում կայացաւ նախ՝ «Նայիրի» և «Չհարմահալ» խմբերի մրցումը, որը աւարտւեց՝ 65-53 ի շահ «Նայիրի» խմբի ապա մրցեցին «Արարատ» և «Րաֆֆի» խմբերը 72-71 նիշով ի շահ «Արարատ»-ի։
Այսօր փետրւարի 5-ին խաղերը կը շարունակւեն ժամը 15-ին ։
Սիրով սպասում ենք քաջալերող հանդիսատեսին։

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան փետրւար ամսւայ Ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի 3 փետրւարի 2020 թ.-ին ժամը 20:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հանդիպման բացումը կատարւեց միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանի միջոցով, որի մի շարք փոխանցումներից յետոյ ընկեր Արմինէ Գրիգորեանի միջոցով ներկայացւեց յարգարժան դասախօս՝ ճարտարագէտ ընկեր Գէորգ Վարդանի ամփոփ կենսագրականը, ապա բեմ հրաւիրւեց ընկերը արտայայտւելու: Ընկերը առիթը պատեհ համարելով նախ անդրադարձաւ փետրւարեան ապստամբութեան, ապա անդրադարձաւ բուն նիւթին՝ «Իրանահայութեան իրավիճակը այսօր, Իրան-Հայաստան յարաբերութիւններ»:

Յարգելի դասախօսը նիւթը ներկայացրեց խնամւած և լայնածաւալ՝ սահիկների միջոցով, դա բաժանելով մի քանի հանգրւանների. նախ ներկայացրեց իրանահայութեան ծագման թւականներն ու վայրերը, ապա նշեց 3 թեմերի գոյութեան և վաղեմիութիւնը, նաև ասւեց ամենաերիտասարդ թեմը՝ Թեհրանի Թեմն է: Յարգելի դասախօսը իրանահայութեան գոյատևումն ու հաստատումը բացատրեց չորս հիմնական սիւներով՝

Միութիւններ, Եկեղեցիներ, Դպրոցներ և Ընտանիք:

Ապա լայն բացատրութիւն տւեց Իրանի աշխարհագրութեան, դիրքի և աւելի քան 2800 տարւայ պատմութեան և իր ստրատեգի իրավիճակի, հարևանների, բնական և հանքային հումքերի և հարստութիւնների մասին:

Ասւեց՝ Հայաստանը Իրանի միակ քրիստոնեայ հարևան երկիրն է: Իրանը շատ մեծ նիւթական և բարոյական օգնութիւններ է կատարել Հայաստանին և ապաստան տւել Մեծ Եղեռնի ու ջարդերի օրերին: Անդրադարձ եղաւ Իրան- Հայաստան յարաբերութիւններին, տնտեսական իրավիճակի մասին: Իրանի համար Հայաստանը ամենահաւատարիմ և անվտանգ երկիրն է, Իրանը Հայաստանի միջոցով կարող է ճամբայ գտնել ԵԱՏՄ երկրների հետ: Մի ամփոփիչ վերջաբանով յարգելի դասախօս՝ ընկեր Գէորգ Վարդանը աւարտեց նիւթը:

Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն Արհեստից բաժանմունքի միջոցով. Վերջում տօնւեց Յունւար և Փետրւար ամիսների տարեդարձները:

Հ.Մ.Ա.Կ