Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեանը կից գործող Գրական շրջանակի 10-րդ տեսահանդիպումը կայացաւ շաբաթ, օգոստ. 8-ին։
Գրական օրակարգից առաջ, Սեւրի դաշնագրի 100-ամեակի առիթով, իրաւաբան ընկեր Սեդա Թարվերդեանը
տեղեկութիւններ փոխանցեց Դաշնագրի ստորագրման օրօք տարածաշրջանում տիրող իրադարձութիւնների եւ Դաշնագրում հայութեանը վերաբերող կէտերի մասին։ Բացատրեց նաեւ վիլսոնեան իրաւարար վճռի մասին, որը կնքւել է ԱՄՆ-ի պետական կնիքով, որով այդ երկիրը յանձնառու է եղել Դաշնագիրը կեանքի կոչելու։
Ապա անդրադարձ եղաւ 4 օգոստոսին Բէյրութի ահաւոր պայթիւնին, որը խլեց մեծ թւով զոհեր ու պատճառեց վիթխարի աւերածութիւն։
Ընկերները ցաւով արտայայտեցին դէպքի մարդկային ու նիւթական մեծ կորուստների, այդ թւում նաեւ հայ համայնքի կորուստների մասին։
Այդ երկու իրադարձութեանց անդրադարձը առիթ չթողեց զբաղւելու բուն նիւթով, ուստի գրականութեան օրակարգը յետաձգւեց յաջորդ շաբաթ օրւայ, օգոստ. 15-ի արտահերթ տեսահանդիպումին։
Տեսակապի աւարտին ընկեր Կարինէ Դրորը կարդաց Յովհ. Շիրազի " Կտակ" տպաւորիչ բանաստեղծութիւնը։
Ստորեւ այդ բանաստեղծութիւնը.

Շաբաթ՝ յուլիսի 25-ին, մեկնարկեց Հ.Մ.Ը.Մ-ի խմբապետական ընդհանուր խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտապետը, Արենուշների եւ Արիների հատւածի պատասխանատուները:
Խոհրդաժողովին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը ներկայացել է համապարփակ զեկուցով, որի ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին տարիների ընթացքում միութեան աշխատանքներին եւ առաջիկայ ծրագրերին:
Նշենք, որ խոհրդաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրամասերից Հ.Մ.Ը.Մ-ական խմբապետներ:
Նրանք խորհրդաժողովի ընթացքում քննարկելու են հայկական սկաուտական աշխատանքների զարգացման ամենատարբեր թեմաներ, այդ թւում՝ սկաուտական միաւորների մարտահրաւէրները, եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական-ի ԺԲ բանակումի ծրագիրը:

 

Յուլիսի 25-ին, կայացաւ Գրական Շրջանակի 9-րդ տեսահանդիպումը, 8 ընկերների մասնակցութեամբ' ազատ նիւթով։
Հանդիպումը սկսւեց Պ. Սեւակի "Բարեւ" բանաստեղծութեան ընթերցմամբ' ընկեր Արմինէի միջոցով։
Ընկեր Կարինէն կարդաց Համօ Սահեանի "Ես չիմացայ թէ ինչպէս, դու չիմացար թէ ինչու" բանաստեղծութիւնը։
Այդ բանաստեղծութիւնը երգի է վերածւել։ Ընկեր Էդիկը տեղի վրայ գտաւ երգը ու լսեցինք։ Առաջարկւեց ընկեր Յարութին երգը կենդանի կատարումով ներկայացնի յաջորդ նիստին։
Ընկեր Արսինէն անդրադառնալով Սիամանթոյի "Պարը" բանաստեղծութեանը, մի վերլուծական ակնարկ ներկայացրեց
այդ գործում նշւած դէմքերի' գերմանուհու եւ մահամերձ աղջկայ մասին։
Ընկեր Յարութը կարդաց մի դրւագ Աւ. Ահարոնեանի եւ Քրիստափոր Միքայէլեանի Ժնեւի Դրօշակի խմբագրատանը կայացած հանդիպման մասին, որից ծնւեց Ահարոնեանի "Ազատութեան ճանապարհին" պատմւածքների շարքը։
Ընկ.Էդւարդը ներկայացրեց բանաստեղծուհի Մետաքսէին (1926-2014) եւ մի քանի բանաստեղծութիւն կարդաց։
Վերջում ընկեր Էդիկը ներկայացրեց Սիմոն Սիմոնյանի "Հայ ժողովրդի 10,000-ամեակը" երգիծական վիպակից մի երկու դրւագ' խոստանալով կրկին անգամ անդրադառնալ դրան։
Տեսահանդիպպումը տեւեց մօտ 80 րոպէ։
Ընկերների առաջարկով յաջորդ անգամ եւս կընթանաք ազատ նիւթով։

Հ.Մ.Ա.Կ.֊ի Երէցների միութեան
Հանդէս-Ձեռնարկ բաժանմունքի վարչութիւնը Յուլիս 4֊ին Մարզաւանում տօնեց Արարատի 76-րդ տարեդարձը , յոյս ունենալով, որ գալիք տարին կը տօնենք միասնաբար։

Յունիսի 13, 2020-ի երեկոյեան Մարզական միութեան վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ բասկետբոլի օրիորդաց խմբի հանդիպումը, որտեղ և գնահատւեցին խմբի անդամները, պատասխանատուն և մարզիչը: Վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Գրական Շրջանակի առցանց 5-րդ հանդիպումը տեղի ունեցաւ մայիսի 30-ին, ժամը 7-ին, 8 ընկերներով։

Ընթերցւեց Ռաֆայել Արամեանի "Մեռած քաղաքի պարիսպների տակ" գրքից երկու կարճ գրութիւն։
Ընկեր Էդիկը քառեակներ կարդաց բանաստեղծ Արմանտի վերջին' "Լինելութեան արահետներով" գրքից։
Ընկեր Կարինէն երկու բանաստեղծութիւն կարդաց Վահան Տէրեանից ու Սիլւա Կապուտիկեանից։
Ընկեր Արմիկը Մայիս 28-ի առթիւ ընթերցեց Պ. Սեւակի "Ընկածները" բանաստեղծութիւնը։
Վերջում ընկեր Յարութը մի հատւած կարդաց իր թարգմանած "Ոսկեղջիւրի տիրակալները" գրքի իր գրած նախաբանից, որը առիթ տւեց երկար ու բուռն վիճաբանութե ան' Հայաստանի քաղաքական խնդիրների մասին։
Յաջորդ հանդիպումը յունիսի 13-ին, ժամը 7-ին։ Նիւթը կը տեղեկացնենք մօտ օրերին։

Մայիսի 26-ին Արենուշների հատւածի թիւ 2 խմբի խմբակ 3-ի անդամները մասնակցեցին բուսական բոյսերի բժշկական յատկութիւնների դասընթացին, որը ներկայացրեց Առ. Միլէն Բարիջանեանը:
Դասատուն անդրադարձաւ տարատեսակ բոյսերի արդիւնաւէտ յատկութիւններին, եւ տարբեր հիւանդութիւնների բուժման հարցում դրանց ազդեցութիւնը:

Ուրբաթ մայիս 22֊ին, տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ1 խմբի live հաղորդումը, որի ժամանակ խմբի նախկին պատասխանատուներից` Սաբրինա Բուդաղեանը խմբի էջի հետեւորդների համար ներկայացրեց խոհարարութեան դասընթաց:
Աշխատանքը խմբի անդամների եւ խոհարարութեան թեմայով հետաքրքւող ինսթագրամի հետեւորդների մօտ հմտութիւնների գարգացման նպատակ ունէր:

 Երկուշաբթի մայիսի 25-ին տեղի ուեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 խմբի աստիճանաւորական դասընթացը , որը ներկայացրեց Արիների հատւածի պատասխանատու դեր խմբապետ Արգին Պօղոսեանը:
Դասընթացը ընթացաւ սկաուտներից մէկի բնակարանում:
Դասընթացի ընթացքում դասատուն համապարփակ անդրադարձաւ սկաուտական փայոնիրինգի թեմային, դրա համապատասխան նախագծերի գծման կարգին ինչպէս նաեւ փոքր եւ մեծ մասշտաբի շինութիւնների գծման մեթոդներին: