Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ յունւարի՝ 24-ին Սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 1 խմբի աշխատանքն ընթացաւ շատ ակտիւ: Օրւայ սկզբում սկաուտները միասնաբար հետաքրքիր արձաններ պատրաստեցին, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Սկաուտները օրւայ ընթացքում նաեւ մասնակցեցին՝ «Աշխարհի ընթացքը փոխած ամենահզօր կանանց» թեմայով դասարանին:
Նշենք, որ խմբի անդամների միջոցով ներկայացւած թեման արենուշների մօտ տարբեր ոլորտներում զարգացման անհրաժեշտ շարժառիթների ապահովման նպատակ ունէր:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան «Գրական Շրջանակ»-ի սոյն թւականի 2-րդ հանդիպումը կայացաւ յունւ. 25-ին։ Նիւթը՝ Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» վէպին էր վերաբերում։
Սկզբում ընկերների միջոցով ընթերցւեց մէկական ինքնուրոյն բանաստեղծութիւն, ապա առիթ տրւեց ԳՇ-ի հանդիպումին հիւրաբար ներկայ գտնւած Ռուբինա Օհանեանին իր ուսումնասիրութիւնների մասին տեղեկացնելու։ Նա, ինչպէս ինքն ասաց, ուսումնասիրել ու հաւաքել է Իրանի դասական գրականութեան էջերում «թուրք» տարրի մասին եղած նշումները եւ կազմել է հետաքրքիր հաւաքածոյ, որը Հայաստանի բանասիրական շրջանակի ուշադրութեան է արժանացել։
Այնուհետ, նիստը զբաղւեց օրւայ նիւթով, որը ԿԶ-ի «Նաւը լեռան վրայ» հոյակապ վէպի եւ Խ. Հայաստանում դրա աղաւաղւած վերահրատարակութեան մասին էր։ Այդ մասին ընկերներից մէկը հատւածներ ընթերցեց գրականագէտներ՝ Դաւիթ Գասպարյանից եւ Պօղոս Սնապեանից։
ԿԶ-ի այլ գործերի մասին որոշւեց զբաղւել յաջորդ հանդիպումին՝ փետր. 8-ին։

Ուրբաթ, յունւարի 24-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի 60-րդ տարեդարձի տօնակատարութիւնը:
Խնջոյքին մասնակցեցին նախկին սկաուտները, ծնողները եւ միութեան անդամները:
Սկաուտները ունեցան շատ հաճելի ընկերական պահեր:

Ուրբաթ՝ յունւարի 17-ին ձեան փաթիլների հետ համաշունչ կայացաւ Կրտսերների աշխոյժ աշխատանքը։ Սկաուտները իրենց աշխատանքը սկսեցին մարզանքով և աշխոյժ մարզախաղով, այնուհետև գիտելիքներ ստանալով գորտերի տեսակների և ապրելաոճի մասին պատրաստեցին հետաքրքիր ձեռքի աշխատանք։ Սկաուտների օրը աւելի հաճելի դարձաւ ձեան փաթիլներով։

2020 թ.-ի  յունւարի 15-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում  տեղի ունեցաւ 44-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը:

Թւով 13 դպրոցների աշակերտ-ուհիներ մասնակցում են սոյն խաղերին:

  Բացմանը ներկայ էին  Թ.Հ.Թ. Բարեխնամ Առաջնորդը,

Երեքշաբթի, յունւարի 14-ին «Արարատ»-ի Երէց խումբը ընկերական ֆուտսալի խաղ ունեցաւ «Շահրդարի մանթաղէ 3» խմբի հետ Սասունցի Դաւիթ սրահում։
Խաղի արդիւնքն էր՝
«Արարատ» 6-4 «Շահրդարի մանթաղէ 3»
խաղը նւիրւեց Կազմակերպութեան հիմնադրման 75-ամեակին։Քաղաքապետարանի խմբի կազմում մասնակցում էին Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետ՝ Պրն.Սալիմին և նոյն շրջանի առաջին ենթաշրջանի քաղաքապետ՝ Պրն.Խանալին։
Վերջում Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից խօսք արտայայտւեց նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովելեանը ու նաև փոխադարձ կարգով յանձնւեց գնահատագրեր ։
հիւրերը այնուհետև հիւրընկալւեցին համեստ ընդունելութեամբ։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան «Գրական Շրջանակ»-ի 2020-ի առաջին հանդիպումը կայացաւ յունւ. 11-ին տօնական տրամադրութեամբ։ Նիւթը՝ «Նաւը լեռան վրայ»-ի գրող՝ Կոստան Զարեանն էր։
Ընկերները ներկայացրին նրա գործերը և կենսագրականը, նաև հատաւածներ գրականագէտ Դաւիթ Գասպարեանի գրքից:
Ընթերցւեց գրողի «Տատրագոմի հարսը»պոէմից հատւածներ :
Պոէմի նիւթը իրական դէպքից է, գրւած Ռուբէնի յուշերում։

 «Արարատ» Պարախմբի ամանորի դիմաւորում

28 դեկտեմբերի 2019թ.