Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած՝ սկաուտական աշխատանքների դադարեցումը, «Արարատ»-ի սկաուտներին ստիպեց բնականոն աշխատանքները տեղափոխել՝ այլընտրանքային վիրտուալ, հեռավար հարթակ։

Սկաուտները կարանտինի ռեժիմի սահմանման առաջին օրերից նոյն ոգով, եւ աշխատասիրութեան մեծ կամքով անցում կատարեցին հեռավար աշխատանքների իրականացմանը, ընդգրկելով ամենատարբեր ծրագրեր։

Սկաուտական միութեան ամենափոքր միաւորը՝ խմբակները, անցան հեռավար աշխատանքների, իսկ խմբերը երկրում կիրառւած սահմանափակումների օրերին, սկաուտների հետ կայուն կապի ապահովման շրջանակում՝ կազմակերպեցին ուսուցողական տեսաֆիլմեր, դասընթացներ, վիդէօ կոնֆերանսներ։

Սկաուտական միութեան կարեւոր միաւորներից՝ հատւածները կարանտինային սահմանափակումների յաղթահարման շրջանակում, նոյնպէս կազմակերպեցին դասընթացներ՝ սկաուտական հանգոյցների, մանկավարժութեան, կանանց իրաւունքների, եւ այլ թեմաներով։

Նշենք, որ սկաուտական միութեան արենուշ աստիճանաւորներին՝ կանանց իրաւունքների մասին նիւթը, հայաստանից ներկայացրեց ընկ. Սեւան Պետրոսեանը։

Ազգային դիմագծի պահպանման գործում կարեւոր դեր ունեն հայկական աւանդական տօների յիշատակումներն ու լուսաբանումները, որի իրականացման շրջանակում Հինգշաբթի փետրւարի 13-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խմբի նախաձեռնութեամբ եւ միութեան միւս խմբերի համագործակցութեամբ մարզաւանի Այգեստանի եւ Ս. Խաչ Մատուռի շրջափակում տեղի ունեցաւ տեառնընդառաջի տօնակատարութեան միջոցառումը:

Միջոցառմանը ներկայ էին մեծ թւով բազմութիւն, հանրութեանը տօնի աւանդոյթների ներկայացման նպատակով արենուշների թիւ 3 խմբի միջոցով, նաեւ ձեւաւորւել էր ծիսական-աւանդական սեղան, որի վրայ դրւած ամէն բան լուսաբանւում էր իր խորհուրդ-խորհրդանիշով:

Տեառընդառաջի տօնակատարութեան աւանդոյթների համաձայն վառւեց խարոյկ եւ դրա շուրջ կատարւեց պար-պտույտ ինչպէս նաեւ հայկական շրջպար եւ սկաուտական կանչեր, ինչն էլ լիարժէք դարձրեց տօնի վայելքը:

Ուրբաթ՝  փետրւարի 7-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի միասնական աշխատանքը  «Ակունք» կենտրոնի աշակերտների հետ:

Օրւայ սկզբում սկաուտները եւ ակունքցիները ծանօթացան միմեանց հետ, այնուհետեւ միասնաբար պատրաստեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, եւ երգեցին հայրենասիրական երգեր:

Ծրագրի նպատակը «Ակունք»-ի եւ սկաուտների միջեւ յարաբերութիւնների հաստատումն էր, որի ընթացքում փորձ արւեց, նաեւ սկաուտներին ներկայացնել մարմնամտային խանգարումներով անձանց ամենատարբեր ոլորտներում ունեցած բարձր կարողականութիւնը, եւ շեշտադրւեց ապագայ ջանքերի գործադրման անհրաժեշտութիւնը յանուն նրանց եւ հաշմանդամների զարգացման, ինչպէս նաեւ հասարակութեան մէջ ընդգրկման հարցում:

Երէկ՝ ուրբաթ փետրւարի 7-ին, տեղի ունեցաւ Սկաուտական Միութեան Արիների հատւածի թիւ 2 խմբի ծննդեան 68-րդ տարեդարձի տօնակատարութեան միջոցառումը:
Միջոցառմանը հրաւիրւած էին խմբի անհատների ծնողները, միութեան գերագոյն կազմի անդամները, խմբերի պատասխանատուները եւ խմբի անդամները:

Իրանի իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձի առիթով, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը կազմակերպել է բասկետբոլի
چهار جانبه
մրցում, որին մասնակցում են Հ.Մ.Մ. «Նայիրի»Մ., Հ.Մ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ»Մ., Հ.Մ.Մ.« Րաֆֆի» համալիր և Հ.Մ. «Արարատ»Կ.։
երեքշաբթի փետրւարի 4-ի ժամը 17։30-ին «Սասունցի Դաւիթ» սրահում կայացաւ նախ՝ «Նայիրի» և «Չհարմահալ» խմբերի մրցումը, որը աւարտւեց՝ 65-53 ի շահ «Նայիրի» խմբի ապա մրցեցին «Արարատ» և «Րաֆֆի» խմբերը 72-71 նիշով ի շահ «Արարատ»-ի։
Այսօր փետրւարի 5-ին խաղերը կը շարունակւեն ժամը 15-ին ։
Սիրով սպասում ենք քաջալերող հանդիսատեսին։

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան փետրւար ամսւայ Ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի 3 փետրւարի 2020 թ.-ին ժամը 20:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հանդիպման բացումը կատարւեց միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանի միջոցով, որի մի շարք փոխանցումներից յետոյ ընկեր Արմինէ Գրիգորեանի միջոցով ներկայացւեց յարգարժան դասախօս՝ ճարտարագէտ ընկեր Գէորգ Վարդանի ամփոփ կենսագրականը, ապա բեմ հրաւիրւեց ընկերը արտայայտւելու: Ընկերը առիթը պատեհ համարելով նախ անդրադարձաւ փետրւարեան ապստամբութեան, ապա անդրադարձաւ բուն նիւթին՝ «Իրանահայութեան իրավիճակը այսօր, Իրան-Հայաստան յարաբերութիւններ»:

Յարգելի դասախօսը նիւթը ներկայացրեց խնամւած և լայնածաւալ՝ սահիկների միջոցով, դա բաժանելով մի քանի հանգրւանների. նախ ներկայացրեց իրանահայութեան ծագման թւականներն ու վայրերը, ապա նշեց 3 թեմերի գոյութեան և վաղեմիութիւնը, նաև ասւեց ամենաերիտասարդ թեմը՝ Թեհրանի Թեմն է: Յարգելի դասախօսը իրանահայութեան գոյատևումն ու հաստատումը բացատրեց չորս հիմնական սիւներով՝

Միութիւններ, Եկեղեցիներ, Դպրոցներ և Ընտանիք:

Ապա լայն բացատրութիւն տւեց Իրանի աշխարհագրութեան, դիրքի և աւելի քան 2800 տարւայ պատմութեան և իր ստրատեգի իրավիճակի, հարևանների, բնական և հանքային հումքերի և հարստութիւնների մասին:

Ասւեց՝ Հայաստանը Իրանի միակ քրիստոնեայ հարևան երկիրն է: Իրանը շատ մեծ նիւթական և բարոյական օգնութիւններ է կատարել Հայաստանին և ապաստան տւել Մեծ Եղեռնի ու ջարդերի օրերին: Անդրադարձ եղաւ Իրան- Հայաստան յարաբերութիւններին, տնտեսական իրավիճակի մասին: Իրանի համար Հայաստանը ամենահաւատարիմ և անվտանգ երկիրն է, Իրանը Հայաստանի միջոցով կարող է ճամբայ գտնել ԵԱՏՄ երկրների հետ: Մի ամփոփիչ վերջաբանով յարգելի դասախօս՝ ընկեր Գէորգ Վարդանը աւարտեց նիւթը:

Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն Արհեստից բաժանմունքի միջոցով. Վերջում տօնւեց Յունւար և Փետրւար ամիսների տարեդարձները:

Հ.Մ.Ա.Կ

Ուրբաթ` յունւարի 31-ին, Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խմբի աշխատանքները շատ ակտիւ էր:

Նրանք օրւայ սկզբում մասնակցեցին միութեան հիմնի` Յառաջ նահատակի ուսուցման դասընթացին:

Արիները օրւայ ընթացքում, նաեւ խաղացին Արենուշների թիւ 3 խմբի հետ եւ մասնակցեցին «Արհեստական բանականութիւն»-ի  մասին դասընթացին:

Հ.Մ.Սարդարապատ միութեան Մարզական բաժանմունքը Ի Իսլ յեղափոխութեան 41-րդ տարեդարձի առիթով կազմակերպել է շարան մրցումներ :
Սեղանի թենիսի մրցումը տեղի ունեցաւ ուրբաթ յունւարի 24-ին :
Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Մարզական միութիւնը ներկայացրեց սեղանի թենիսի մարզիկ՝ Ռոնի Մեհդիխանիին, ով արդիւնքում Առաջին հանդիսացաւ:
Շնորհաւորում ենք սիրելի Ռոնի Մեհդիխանիին և ցանկանում նորանոր վերելքներ:

 

Հինգշաբթի` յունւարի 30-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 ու 3 եւ Արենուշների հատւածի թիւ 1 եւ 2 խմբերի միասնական գիշերային աշխատանքը:

Սկաուտների գիշերային աշխատանքը մեկնարկեց արարողութեան կարգով:

Միասնական աշխատանքը խմբերի միջեւ փոխյարաբերութիւնների զարգացման նպատակ ունէր:

Նրանք աշխատանքի ընթացքում մասնակցեցին  հին Յունական աստւածների մասին դասարանին եւ խաղացին տարբեր խաղեր:

2020 թ. յունւարի 26-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան «տնից-տուն» նախագծի հերթական հանդիպումը:
Հանդիպումը կայացաւ աստիճանաւորների մօտ նախնական օգնութեան գիտելիքների զարգացման շրջանակում:
Թեման ներկայացրեց դոկտ. Սեւակ Հաթամեանը: Նա սկաուտներին փոխանցեց արտակարգ իրավիճակների դէպքում հիւանդին բուժօգնութեան ցուցաբերման տարբեր փուլերը:
Դոկտ. Սեւակ Հաթամեանը, նաեւ անդրադարձաւ արիւնահոսութեան, կոտրւածքների, վնասւածքների, արեւի եւ ջերմութեան հարւածների օգնութեան կարգին:
Հանդիպման վերջում սկաուտները բժշկին ուղղեցին թեմայի կապակցութեամբ իրենց յուզող հարցերը:

Էջ 1, 90-ից