Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբեր 2013 22:13

«Արարատ» մարզաւանի լողաւազանները ամբողջովին բարենորոգւած վիճակում

Rate this item
(2 votes)

    Անցնող ամռան ընթացքում, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» մարզաւանի  40-ամեայ լողաւազանները հիմնական բարեկարգումների ենթարկւեցին, աւելի բարւոգ վիճակում օգտագործողներին տրամադրելու համար։ ԹԷ՝ ինչ նորոգումներ են կատարւել եւ ինչ նպատակ հետապնդելու համար, դիմեցինք նորոգման աշխատանքներին ուղղակի հսկող՝ մարզաւանի վարիչ պրն. Յովիկ Յարութիւնեանին, որը ներկայացնում ենք ընթերցողներին։

 

    «Տարիներ էր, ինչ «Արարատ» մարզաւանի լողաւազանները միայն ներկւում էին, իսկ ներկւելուց յետոյ հիմքերում դժւարութիւններ էին նկատւում. ներկերը փչանում, սեզոնի կէսին թափւում եւ ուրիշ խնդիրներ էին նկատւում։

    «Այս տարի Վարիչ մարմինը որոշեց որ հիմնական ուսումնասիրութիւններ եւ նորոգումներ ձեռնարկի լողաւազանների կապակցութեամբ։ Մասնագէտներից մէկը քննարկելով լողաւազանների բարդութիւնները գործնական առաջարկներ ներկայացրեց, ու նկատի ունենալով որ նա աշխատանքի գործադրման հարցում նաեւ աջակցութիւն ցուցաբերելու խոստումներ տւեց, գործը վստահւեց իրեն։

    «Նկատի ունենալով, որ տարիների ընթացքում լողաւազանների պատերին առաջացել էին խորը ճաքեր ու այդ անցքերից ջուրը ներս էր ծծւում ստիպւած առաջին հերթին թափւեցին նախկին ներկերի շերտերը մինչեւ իսկ բեթոնը եւ նորոգումներ եւ ամրացուցիչ միջոցներ կիրառւեցին ու նոր փլաստերներով եւ ներկերով ծածկւեցին, օգտագործւած ներկի դիմացկանութիւնը աւելին է նախկիներից:

 

«Արարատ»-ի Լողաւազանը նորոգւելու ժամանակ

 

    Պրն. Յարութիւնեանը աւելացրեց թէ՝ «Լողաւազանի հիմնական նորոգումներից բացի քննարկման ենթարկւեցին նաեւ ջրի զտարանի սարքաւորումները, որի ամբողջական սերվիսից բացի փակւեցին նկատւած ճեղքերը, ջուր  չպակսեցնելու համար»։

    Հիմնական ուսումնասիրութիւններից է եղել հանդերձարանների փոխանցումը լողաւազանների շրջափակ որով ամբողջովին ընթրիքների եւ լողաւազանների բաժինները կանջատւեն,սակայն շինարարական այս աշխատանքի բարձրածախս լինելու պատճառով ծրագիրը մնաց ապագային իրագործելու համար:

    Արարատ մարզաւանի իսկական լողաւազանի չափսերը (14 * 33 մետր) է, ներկայումս ամբողջովին բարեկարգւած ու առողջապահական միջոցառումները կիրառւած՝ եւ պատրաստ է հայրենակիցների օգտագործման համար։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն

Last modified on Կիրակի, 15 Սեպտեմբեր 2013 10:48