Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբեր 2013 07:06

Հ.Մ.Ա.Կ.-ի 45-րդ «Համահայկական Խաղեր»-ը նւիրւեց իր 45-Ամեակին

Rate this item
(0 votes)

 

Հարցազրոյց կազմակերպիչ յանձնախմբի նախագահի հետ

 

    Ինչպէս արդէն տեղեակ էք, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 45–րդ  շրջանի Համահայկական խաղերը սկսւելու են թւականիս Սեպտեմբերի 11–ից եւ տեւելու են առաւելագոյնը 10 օր։ Լրացուցիչ  տեղեկութիւններ ստանալու համար,կազմակերպութեանս թղթակիցը հանդիպում ունեցաւ Կազմակերպիչ Յանձնախմբի նախագահ՝ ընկ Արմէն Սիմոն Խաչիկեանի հետ,որը ներկայացնում ենք ստորեւ.–

 

 

    Ընկ. Արմէնը խաղերի բացման թւականը յայտնելուց բացի, նաեւ ասաց.– « Չորեքշաբթի Սեպտեմբերի 11 (Շահրիւար 20) ի երեկոյեան ժամը 20– ին կը կատարւի բացման արարողութիւնը, եւ յաջորդ օրւանից մրցութիւններն են սկսելու, որը տեւելու է առաւելագոյնը մինչեւ սեպտեմբերի 21–ը։

    Նա աւելացնում է, որ « Խաղերի տեւողութիւնը կապւած է մասնակցող խմբերի թւին։  Երբ յայտնի լինի քանի խմբեր են մասնակցում ապա ծրագրեր կը կազմւի և կը պարզւի տեւողութիւնը։

    «Արձանագրութիւններն արդէն սկսել են ուրբաթ օգոստոսի 23-ի առաւօտից «Արարատ»ի կայքէջում տեղադրւած յատուկ բաժնում (www.araratorg.org) հասցէով։ Մասնակցել ցանկացող միութիւնները, մինչեւ սեպտեմբերի 1–ը ժամանակ ունեն կայքէջի միջոցով արձանագրւել։ Այս թւականից յետոյ կարող ենք յստակ պատկեր ունենալ  մասնակցող խմբերի եւ անհատների մասին»։

    45–րդ շրջանի մարզաձեւերի մասին ասում է.– «9 մարզաձեւեր են նկատի առնւել՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլէյբոլ, թենիս, փինգ փոնգ, լող, ճատրակ, թեթեւ ատլետ եւ ժայռամագլցում։

    Հրաւիրւած խմբերի մասին, ընկ. Արմէնը ասում է.–– « Հրաւիրւած են իրանահայ բոլոր միութիւններն ու «Արարատ»ի մասնաճիւղեր, ։ Նախատեսում ենք որ Իրանի ամէն հայկական համայնքներից մասնակցող ենք ունենալու։

    «Հրաւիրել ենք նաեւ Հայաստանի, Արցախի եւ Ջաւախքի մարզական մարմիններին եւ ֆէդերացիաներին,  եւ Հ.Մ.Ը.Մ.-ի բոլոր մասնաճիւղերին եւ առաջին անգամ լինելով հրաւէրներ ենք յղել Իրանի հարևան երկրներում գտնւող Հ.Բ.Ը.Մ.–ի մարզական միաւորներին (Լիբանան, Իրաք եւ Սիրիա)։

    «Ներկայումս միայն Հայաստանից ենք դրական պատասխան ստացել, եւ հաւանաբար Գիւմրիից մասնակցելու են բասկետբոլի խումբը, Սիսեանից մասնակցելու ցանկութիւն են յայտնել, սակայն իրենց վարչական հարցերի բերումով պիտի դիմենք մարզպետարանին։   Հայաստանի փինգ փոնգի եւ ճատրակի ֆեդերացիաներից եւս դիմում ենք ստացել, որ շուտով պիտի իրենց անւանացանկը ուղարկեն»։

    Հայաստանից եւ Արցախից ժամանող խմբերի նիւթական դժւարութիւնների մասին ասում է.– «Արդէն հինգ տարի առաջւանից, մենք մի քայլի գնացինք, ըստ որի այնպէս, ինչպէս որ մեր խմբերը Հայաստանում կատարւող մրցութիւններին կամ Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցելու համար գումար ենք վճարում (երթեւեկութիւն, կեցութիւն եւ ուտեստի համար, որը վճարում է Արարատ Կազմակերպութիւնը կամ ազգային իշխանութիւնը)։  Այն տարի Հայաստանից տեղեկացրին թէ իրենք չեն կարող վճարել , և ժամանակի Կենտրոնական վարչութիւնը հոգաց նրանց ծախսերը։

    «Այս տարի նոյնպէս նրանց դիմելով կանոնագրութեան համաձայն յայտարարեցինք, որ մասնակցելու  յարակից ծախսերի դիմաց գումար պիտի վճարեն,  նրանք յայտարարել են, որ զեղչ են ուզում, եւ Մարզական միութեան Վարչութեան հաստատոււմով, որոշւեց շուրջ 35 տոկոսի չափ զեղչ նկատի առնել Հայաստանի համար։

    Իսկ Թեհրանի եւ երկրի միւս քաղաքներից մասնակցողների վճարումները տարբեր են։ Վճարումները կատարւում են ըստ  մարզաձեւի, անհատի եւ բանակումին մաս կազմելու պարագաներին։

    45–րդ Համահայկականի խաղերը նւիրւել են հէնց խաղերի 45–ամեակին, իսկ խորհրդանիշը՝ յատուկ գծագրւել է նոյն ամեակին նւիրւած,  այլ խօսքով համահայկականը նշում է իր 45 –ամեակը, եւ այսպիսով կազմակերպութեան բոլոր միութիւններն ու մարմինները իրենց մասնակցութիւնն են բերելու բացման արարողութեանը։

    Խաղերի խորհրդանիշը փոխ է առնւած յաւերժութեան նշանից, մարզիկների կերպարներով, խորհրդանշելու համար մրցութիւնների յաջորդական շարունակականութիւնը։

    Խաղերի կանոնագրութեան մասին ընկ. Արմէնը նշումէ որ մէկ անգամ եւս քննել են կանոնագրոււթիւնը, սակայն յատուկ փոփոխութիւն չի ունեցել, այս տարի չունենք բիլիարդի մարզաձեւը, սակայն ծրագրել ենք որ անպաշտօն կերպով կունենանք բիլիարդի խաղեր։ Իսկ բիլիարդի փոխարէն աւելացւել է ժայռամագլցման մարզաձեւը։

    Ընկ. Արմէնը աւելացնում է, որ այս տարի կողմնակի միջոցառումներ ենք ունենալու հանրային կապի անւան տակ, որպէս օրինակ՝ մշակութային ձեռնարկներ, որի համար օգտւելու ենք «Կասկադ» նախագծից,  կլոր սեղաններ, մասնագիտական սեմինարներ, որտեղ դրսից, տարբեր բնագաւառներում մասնագիտական օգտակար նիւթեր են փոխանցելու։ Առաջին անգամը լինելով այս տարի ունենալու ենք նաեւ ֆէյսբուքեան էջ, որտեղ համայնքի անդամները լուրերից տեղեկանալուց բացի կարող են իրենց տեսակէտները եւս յայտնել։ Նոյն էջի միջոցով նաեւ ունանալու ենք լուսանկարչական մրցութիւն, նոյնի միջոցով ունենալու ենք տեսակէտներ ու վիճակագրական տւեալների հաւաքագրում»։  

 

45–րդ Համահայկական մարզական խաղերի անդամներն են.-

        Արմէն Սիմոն Խաչիկեան՝ նախագահ

        Արբի Զոհրաբեան՝ Փոխ նախագահ

        Րաֆֆի Զարիֆեան՝ նիւթականի պատասխանատու

        Լուսինէ Նազարեան՝ քարտուղարութեան պատասխանատու

        Սաթօ Աւետեան՝   գրասենեակի պատասխանատու

        Արտոյտ Զոհրաբեան՝  բացման պատասխանատու

        Արամ Օհանեան՝  բանակումի պատասխանատու

        Ռազմիկ Զարիֆեան՝ վարիչ մարմնի հետ կապ

        Սեւակ Թովմասեան՝ Համահայկականի հանարային կապի աշխ. Պատ. եւ կազմակերպութեան Հանրութեան հետ կապի յանձնախմբի հետ կապ

        Արթին Մինասեան՝ մարզաձեւերի պատասխանատու

 

    Յաջողութիւն ենք մաղթում 45-ամեակի յանձնախմբին կատարեալ յաժողութիւն ունենալու յոյսով։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն