Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 17 Մարտ 2021 09:08
Rate this item
(0 votes)

Ուրբաթ փետրւարի 26-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Կազմակերպչական աշխատանքների պատասխանատու եւ կրտսերների հատւածի խորհրդատու խմբապետ Մենուա Անդրասեանը ներկայացրեց եւ պաշտպանեց 2-րդ կարգի քննութեան ուսումնասիրութեան իր բաժինը՝ հրաւիրւած իրաւարար կազմի համար:
Իրաւարար կազմի մաս էին կազմում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովէլեանը եւ ընկ. դոկտ. Սերժիկ Մարգարեանը:
Խմբապետ Մենուա Անդրասեանի ուսումնասիրութիւնը վերաբերում էր Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի կենսագրութեանը եւ նրա կերպարի կարեւորութեանը:
Խմբապետ Մենուա Անդրասեանը համապարփակ ներկայացրեց Արամ Մանուկեանի կենսագրութիւնը, նրա գործունէութեան առանցքային դրւագներից, մասնաւորապէս՝ Վանի հերոսական ինքնապաշտպանութեան ղեկավարման եւ կազմակերպման հարցում նրա ունեցած առանցքային դերակատարութիւնը, ինչպէս նաեւ՝ Հայաստանի առաջին հանրապետութեան հիմադրման գործում:
Իրաւարար կազմը՝ լսելով ներկայացւած ուսումնասիրութիւնը կարեւորեց միութեան շարքերում ազգային գիտելիքների փոխանցմանը միտւած քայլերի իրականացումը, հայոց պատմութեան կարեւոր դրւագներից սկաուտներին փոխանցելը, ինչպէս նաեւ՝ Արամ Մանուկեանի անգնահատելի աւանդը Հայոց պետականութեան կերտման գործում:
Անդրադառնալով խմբապետ Մենուա Անդրասեանի ուսումնասիրութեանը իրաւարար կազմի անդամները բարձր գնահատեցին թեմայի ընտրութիւնը եւ այն ներկայացնելու ոճը, այնուհետեւ նրան յայտնեցին իրենց դրական պատասխանը 2-րդ կարգի տւեալ բաժինը յաջողութեամբ անցնելու կապակցութեամբ: