Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 28 Փետրվար 2021 14:50
Rate this item
(0 votes)

 

2020 թւականի մայիս- յունիս ամիսների ընթացքին  Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ ՀՀ Հենրիկ Իգիթեանի անւան Գեղագիտական Ազգային Կենտրոնի մանկապատանեկան նկարչութեան ամենամեայ  Մրցոյթ - Փառատօնին մասնակցութեան նպատակով  տեղի ունեցաւ հեռակայ դասընթացներ:

Դասարանները նախատեսւած էին 6-18 տարեկանների համար, որին մասնակցեցին թւով 11 երեխաներ: 10-րդ փառատօնը կրում էր «Հայոց Աշխարհ» խորագիրը, որի հիման վրայ մասնակիցները երեք շաբաթների ընթացքին իրենց սիրելի ուսուցիչ՝ Մեդէա Կարապետեանի ցուցմունքներով պատկերեցին իրենց գունաւոր նկարագրութիւնները:

Մրցոյթ - Փառատօնը զուգադիպելով համաճարակին ու Արցախեան  պատերազմին այս տարի տարբեր ընթացք ունեցաւ և ցուցահանդէս տեղի չունեցաւ Երևանի ԳԱԿ-ում, սակայն իրաւարար կազմի միջոցով  «Արարատ»-ի 11 մասնակիցների նկարչութիւններից 4-ը գնահատւեցին լաւագոյնների շարանում,այստեղ կը ներկայացնենք անունները իրենց նկարչութեան անւանումով  ըստ հետևեալի՝ Լինա Ղադիմեան ՝ «Նռենի և հայ ընտանիք», Մարիա Յակոբեան  ՝«Հայ հարսիկ», Դարիօ Սաֆարլու «Գետափ Դիլիջան»  և Թալին Ալավերդեան ՝«Արևի ճառագայթներով նուռը»:

Ուրբաթ փետրւարի 26-ին «Արարատ» մարզաւանի տարածքում համաճարակային իրավիճակի  բոլոր օրէնքները յարգելով տեղի ունեցաւ գնահատագրերի տւչութիւն, որտեղ ներկայ էին կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան անդամներից, նկարչութեան դասարանների դասատուն, մասնակիցները, ծնողները և Արւեստից միութեան վարչութեան անդամները:

Յաջողութիւն ենք մաղթում բոլորին նորանոր ձեռքբերումների ակնկալիքով: