Print this page
Երկուշաբթի, 02 Սեպտեմբեր 2019 11:15
Rate this item
(1 Vote)

Երէկ, սեպտեմբերի 1-ին  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան «Ողեմպիական» խաղերի բացման արարողութիւնը, որը նւիրւած է կազմակերպութեան հիմնադրման 75 ամեակին:

Խաղերի ջահը բոցավառւեց նախորդ տարւայ ախոյեան խմբի միջոցով:

 

Նշենք, որ այս տարի Սկաուտական միութեան Ողեմպիական խաղերում մրցելու են շուրջ 200 սկաուտներ: Իւրաքանչիւր խումբ իր անհատների հետ միասին կը մասնակցի տարբեր սկաուտական մրցումների՝ այդ թւում քոնսէ, թուփ արաբի, դաստակամարտ եւ այլ մարզաձեւեր:

Ողեմպիական խաղերը անցկացւում են թէժ մրցակցային մթնոլորտում, որը նպատակ ունի սկաուտների մօտ զարգացնել փոխյարաբերութիւնները եւ ֆիզիքական ունակութիւնները:

Այս տարի խաղերը շարունակւելու է մինչեւ ուրբաթ սեպտեմբերի 6-ը:

Լուսանկարներ