Print this page
Կիրակի, 01 Սեպտեմբեր 2019 06:06
Rate this item
(1 Vote)

Շաբաթ օգոստոսի 31֊ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ Իրանի 51֊րդ Համահայկական խաղերի Թեհրանի ջահի օրհնութիւնը։

Ջահակիրների,մարզիկների, ազգայինների, Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան, Խաղերի Գործադիր յանձնախմբի և մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ Կիրակնամուտի ժամերգուութեան աւարտին Թեհրանի հայոցվ թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ ս. արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Թեհրանի ջահը, որը պէտք է սեպտեմբերի 13֊ի երեկոյեան միանալով Արարատ Կազմակերպութեան 4 մասնաճիւղերում՝ Թաւրիզում Ուրմիաում Գեարդաբադում և Շիրազում արդէն օրհնւած ջահերին, դառնայ մէկ ու բոցավառւի բացման հանդիսաւոր արարողութեան ընթացքին, որի ջերմութեան ներքոյ կընթանայ սիրւած Համահայկական խաղերը։Աւարտին՝ ջահը յանձնւեց Կենտրոնական վարչութեանը այնուհետև մարզիկ Դրօ Տ.Ղուկասեանի միջոցով ջահը հասաւ Արարատ մարզաւան ու տեղադրւեց Սուրբ Խաչ մատուռում։
Ջահակիրներն են մարզիկ ընկերներ՝Էդնա Իսայեանը,Դրօ Տէր Ղուկասեանը և Զեփիւռ Ասատրեանը։

Լուսանկարներ