Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Կիրակի, 15 Սեպտեմբեր 2013 10:33

Ինչպէս են ընթանում բանակումի աշխատանքները

Rate this item
(3 votes)

 

    Ամէն տարիների նման, այս տարի եւս Համահայկական Խաղերի ընթացքում, կազմակերպիչ յանձնախմբի կողքին կեանքի է կոչւել նաեւ բանակումների մարմին, որին է յանձնարարւած շատ դժւար եւպատասխանատու աշխատանք. դա  միւս շրջաններից Թեհրան ժամանած մարզիկների կեցութեան յարմարութիւնների ստեղծելն ու նրանց առօրեայ հարցերին լուծում տալն է։

    Արամ Օհանեանը, որ բաւականին փորձառութիւն ունի այս ասպարէզում, 45–րդ շրջանի համահայկական խաղերի բանակումի պատասխանատուն է,  որի հետ ունեցանք զրոյց։

 

    Արամն ասում է.– «Համահայկականից առաջ, երբ արդէն մօտաւորապէս պարզւում է թէ ինչ թւով հիւրեր ենք ունենալու,  նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել, որպէսզի մեզ մօտ հիւրաբար մնացող շրջաններից ժամանած մարզիկ–ուհիների համար նախ բանակատեղիներ ստեղծել,  եւ այսպէս՝  Նոր Ջուղա, Շահին շահր, Սեւան, Թաւրիզ, Փերիա, Ռաշտ, Ուրմիա, Գեարդաբադ, եւ Հայաստանից ժամանած մարզիկների համար առանձին կեցութեան վայրեր ենք նկատի ունեցել։

    «Տղաները մնում են մարզաւանի տարածքում, աղջիկները՝ «Նոբահար»ի կենտրոնատեղիում, իսկ Հայաստանի մարզիկները մեր ուղղակի հսկողութեան տակ մնում ենՀ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ։

    Առօրեայ ծրագրի մասին, Արամն ասում է, որ բանակումին մասնակցողներին, առաւօտեան նախաճաշ է մատակարարւում ժամը 8.30 –ից մինչեւ 9.30–ը։ Իսկ ճաշը մատակարարւում է կէսօրին ժամը 13.30 ից 14.30 –ը, եւ ընթրիքը՝ երեկոյեան ժամը 20.30 ից 21.30–ը։ Ի հարկէ նրանք, որոնք այդ ժամերին խաղ են ունենում պահւում է նրանց կերակուրը, եւ մատակարարւում է խաղից յետոյ։

    Արամն աւելացնում է, որ կերակրատեսակները պատրաստւում են մարզիկներին յատուկ ռեժիմով եւ յատուկ մասնագէտ բժշկի հսկողութեամբ։

    Արամն յայտնում է թէշ երեկոյեան ժամը 23:00–ին արդէն մարզկուհիներն ու Հայաստանի հիւրերը փոխադրւում են իրենց համար յատկացւած կենտրոնները եւ առաւօտեան նորից վերադառնում են մարզաւան։

    45–րդ շրջանի  համահայկականի բանակումի պատասխանատուն  աւելացնում է որ յանձնախումբը իր կողքին ունի նաեւ Հիւրընկալութեան մարմին, որը սպասարկում է Հայաստանից ժամանած հիւրերին, որոնք ընկերակցում են նրանց,մայրաքաղաքի տարբեր մասերում գնումներ կատարելու կամ շրջագայութեան համար։

    Նկատի ունենալով անցեալ տարիներում գոյութիւն ունեցած դժգոհութիւնները լոգանք ընդունելու հարցում, այս տարի նախատեսւել են 12 դուշեր առանձին աղջիկների եւ տղաների համար։ Իհարկէ 350 հոգու համար  լոգանքի կատարեալ յարմարութիւններ ստեղծելը (քանակի տեսակէտից) գրեթէ անհնարին է, սակայն փորձում ենք  հնարաւորին դիւրութիւններ ստեղծել նրանց համար, որպէսզի մեր սիրելի հիւրերը դժւարութեան չհանդիպեն։

    Գիշերային կարգապահութեան մասին Արամն ասում է.– « Հիւրերին զգուշացրել ենք, որ մարզաւանի շրջափակից դուրս գնալու դէպքում, նախ պարագան համադրել յանձնախմբի հետ, եւ ապա մինչեւ գիշերւայ ժամը 24:00–ը վերադառնան, քանի որ ժամը 24:00–ից յետոյ մարզաւանի համալիրի բոլոր դռները փակւում են։

    «Կէս գիշերն անց արդէն բանակայիներին ներս ենք հրաւիրում, քանի որ ժամը 2:00–ից բաց են թողնւում շրջապատը հսկող շները։»

    Բանակումին մասնակցողների դժգոհանքների մասին, Արամն ասում է, որ ջրի կապակցութեամբ թեթեւ դժգոհանքներ ենք լսել, որի վերացման համար քայլեր ենք առել։

    «Իսկ ամենաանցանկալի երեւոյթը որ ամէն տարի էլ գոյութիւն է ոնեցել, այն է, որ որոշ շրջաններից բանակումին մասնակցող մարզիկները ի՜նչ – ի՜նչ պատճառներով չեն ցանկանում որեւէ ուրիշ շրջանի կողքին լինի իրենց կեցութեան բանակումը, սակայն նկատի ունենալով համահայկական խաղերի նպատակն ու գաղափարը նրանցից պիտի խնդրենք որ խուսափեն նման հատւածական նեղմտութիւններից, որը անյարիր է համահայկականի ոգուն։ Վերջին հաշւով այս է մեր հնարաւորութիւնները։»

    Արամ Օհանեանին այս դժւարին աշխատանքում  օգնում են մի խումբ փորձառու երիտասարդներ, որոնք բանակումին կապւող տարբեր պատասխանատւութիւններ ունեն։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն