Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 08 Դեկտեմբեր 2014 10:14

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(1 Vote)

 

 

 

39-րդ նստաշրջան

2007 թ. յունւար - 2009 թ. յունւար


* Վերջապէս 2008 թւականի փետրւարին կայացաւ համաձայնութիւն եւ ստորագրւեց պայմանագիր՝ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի եւ «Ասթանէ Ղոդսէ Ռազաւի»-ի միջեւ, որով երկարաժամկէտ վարձակալութեան պայմանով՝ մարզաւանի տարածքը յանձնւեց Թեմական խորհրդին: Վերջինս՝ իր պայմանաւորւածութիւնից ելնելով, մարզաւանի մարզա-մշակութային շահարկումը հանրութեան օգտագործման համար, նախկինի պէս՝ փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ին: Ըստ պայմանագրի՝ անցեալ 30 տարւայ վարձը զիջւեց հայ համայնքին, իսկ ապագայ 20 տարւայ վարձը (290,000,000 թուման)՝ մէկտեղ վճարեց Թեմական խորհուրդը, որը Հ.Մ.Ա.Կ.-ն պարբերաբար վճարումներով՝ յետ է վերադարձնում:
* Մարզաւանում կատարւեց մարմնամարզութեան սրահի կահաւորումը եւ 2008 թւականի յունիսից շահարկման յանձնւեց այն:
* Այս շրջանում Մատուռի շրջափակում կատարւեց «Այգեստան» բացօթեայ ճաշարանի բացումը՝ ընթրիքների եւ հանդիսութիւնների համար:
* 2008 թ.-ին մեկենասութեամբ Սեդա Կուկունեանի, լոյս տեսաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի գիրքը, որի գլխաւոր խմբագիր եւ հրատարակութեան պատասխանատուն էր՝ Կարինէ Ղարախանեանը: Նրան օժանդակեց խմբագրական մի կազմ՝ Արմենուշ Առաքելեան, Անահիտ Աբրահամեան եւ Ռուբինա Օհանեան:
* 2007 թ.-ին, քանի որ տեղի պիտի ունենար 4-րդ Համահայկական մրցութիւնները՝ Հայաստանում, Իրանի Համահայկական խաղերի փոխարէն 11 օր տեւողութեամբ, տեղի ունեցաւ մարզա-մշակութային փառատօն՝ մարզաւանում, որին մասնակցում էին 880 հոգի: Մարզական մրցութիւնները կայացան ըստ Համահայկական խաղերի օրէնքների, իսկ մշակութային ծրագրերը տեղի ունեցան մարզաւանի ֆուտբոլի դաշտին կից բացօթեայ տարածքներում:

141208d01a

* Այս շրջանում, բասկետբոլի տղայոց եւ աղջիկների արհեստավարժ թիւ 1 խմբերը մասնակցում էին երկրի սուպեր լիգայի մրցութիւններին, որտեղ աղջիկների խումբը 2007 թ.-ին, ամբողջ Իրանի մակարդակում մնաց անպարտ եւ գրաւեց առաջին տեղը, իսկ 2008 թ.-ին երկրորդ հանդիսացաւ: Աղջիկների կրտսերների խումբը, 2007 թ.-ի Թեհրանի լիգայի մրցութիւններում գրաւեց 2-րդ տեղը:
* Սուրէն Տէր-Պօղոսեանը մաս էր կազմում երկրի բասկետբոլի երիտասարդական հաւաքականին, իսկ թիւ 1 խմբի աղջիկներից Էդնա Իսայեանը, Նարէ Արշակեանը եւ Մոնիկա Մողերեանը Իրանի բասկետբոլի հաւաքականի կազմում մեկնեցին Մալայզիա մրցութիւններին մասնակցելու համար: Անի Նազարեանը 2008 թ.-ին ընդգրկւեց Իրանի թենիսի հաւաքականի մէջ: Լողի խմբի անդամներ՝ Էմին Նովշադեանը եւ Գամեր Դիլանչեանը մաս էին կազմում Իրանի լողի հաւաքականին, իսկ Արամէ Աղազարեանը Իրանի վատրպոլոյի հաւաքական խմբին:
* 2007 թ.-ի ապրիլի 26-ին, Իրանի մարմնակրթական կազմակերպութեան Թեհրանի գերատեսչութեան կողմից կազմակերպւած ձեռնարկում, գնահատւեցին յաջողակ մարզիկները, դրանց շարքում Հ.Մ.Ա.Կ.-ի երեք բասկետբոլիստներ՝ Էդնա Եսայեանը, Նարէ Արտաշէսեանը եւ Արթին Իւսէֆեանը:
* Ժոզէֆ Նազարեանը 2008 թ.-ին ընտրւեց Իրանի մինի-բասկետբոլի հաւաքականի պատասխանատու, իսկ «Արարատ»-ի ֆուտբոլի խմբի անդամ՝ Արմէն Թահմազեանը մաս կազմեց Իրանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքականին:
* ՀՀ Սպորտի եւ Երիտասարդութեան հարցերի նախարար՝ Արմէն Գէորգեանի հրաւէրով, Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ՝ Էդւարդ Բաբախանեանը 5-հոգանոց պաշտօնական պատւիրակութեամբ, որը գլխաւորում էր Իրանի Մարմնակրթութեան կազմակերպութեան նախագահ՝ պրն. Ալիաբադին, մասնակցեց Հայաստանի Համահայկական 4-րդ խաղերի բացմանը: Ինչպէս միշտ, Թեհրանի մարզիկների մեծ մասը կազմւած էր «Արարատ»-ի մարզիկներից: Սոյն խաղերին, թեթեւատլետի մարզիկ՝ Էդւարդ Մանգասարեանը Թեհրանի ամբողջ խմբի միակ ոսկէ մեդալակիրն էր: Նոյն խաղերին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկներ՝ ներկայացնում էին Թաւրիզ քաղաքը:

141208d01b

* 2008 թ.-ին տեղի ունեցաւ Իրանի 40-րդ Համահայկական խաղերը, որին տեղական խմբերից բացի մասնակցեցին Հայաստանի, Արցախի, Ախալքալաքի եւ Ջաւախքի մարզական խմբերը: Բացման հանդիսութիւնում ներառւած էր նաեւ Հայաստանի աստղերի համերգը եւ համայնքում գործունէութիւն ծաւալող 4 պարախմբերի միասնական ելոյթը, որի ղեկավարման համար Հայաստանից հրաւիրւել էր Հայաստանի ժողովրդական արտիստ, պարարւեստի լեգենդ՝ Վանուշ Խանամիրեանը: Կազմակերպութեան հրաւէրով, խաղերի բացմանը ԱՄՆ-ից նեկայ էին խաղերի հիմնադիրներից՝ Յուսիկ Ղուկասեանը եւ Անդրանիկ Բագատուրեանը: Նոյն առիթով պատրաստւել է 90 րոպէանոց մի ֆիլմ, Կարէն Մնացականեանի միջոցով, որը ներկայացնում էր Իրանի Համահայկական խաղերի պատմականը, նաեւ հրատարակւեցին երկու գրքեր, մէկը, հայերէն, իսկ միւսը՝ պարսկերէն լեզուներով, որոնք կրկին անդրադառնում էին խաղերի պատմականին:
* 2008 թ.-ի օգոստոսին, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնի գործադիր մարմնի հրաւէրին արձագանգելով, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» քառաձայն երգչախումբը, «Քաւարան» վոկալ-գործիքային խումբը եւ անհատ կատարող-ստեղծագործող դաշնակահար՝ Ռեբեկա Աշուղեանը, մեկնեցին Հայաստան եւ ելոյթներով հանդէս եկան Երեւանի Արամ Խաչատրեանի անւան համերգասրահում, Գիւմրիում եւ Արմաւիրում:
«Արարատ» երգչախումբը ելոյթով հանդէս է եկել նաեւ Ուրմիայում:
* Լրացաւ «Շանթ» եւ «Շանթիկ» մանկա-պատանեկան թատերախմբերի 20-ամեակը, որի առիթով 5 գիշեր բեմադրւեց «Ագահութեան վերջը», խմբի ղեկավար եւ բեմադրիչ Ռ. Մ. Պետրոսեանի միջոցով: Սեդրակ Գոջամանեանի ղեկավարութեամբ կազմւած երիտասարդական խումբը 3 գիշեր բեմադրեց «Շխոնց Միհրանը», իսկ Գաբրիէլ Թիքիդջեանի ղեկավարութեամբ՝ բեմադրւեց «Միս Ջուլի»-ն: Կազմակերպութեան հրաւէրով Հայաստանից ժամանած անւանի արւեստագէտ, բեմադրիչ եւ դերասան՝ Աշոտ Ադամեանը, տեղական ուժերի հետ խտացւած պարապմունքներով, 2008 թ.-ի դեկտեմբերին 3 գիշեր բեմադրեց Վիլիամ Սարոյեանի «Ուզենք, չուզենք, հայ ենք» թատերգութիւնը՝ նւիրւած հեղինակի 100-ամեակին: Նոյն առիթով տեղի ունեցաւ նաեւ յոբելենական մի երեկոյ: 2008-ի փետրւարին կազմակերպութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ՝ «Կարապ», «Կակաչ», «Ակունք» եւ «Արարատ» պարախմբերի միասնական ելոյթները՝ «Սասունցի Դաւիթ» սրահում, իսկ նոյեմբերին «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը՝ 1500 հանդիսատեսի ներկայութեամբ:
141208d01c* Մարկօ Գրիգորեանի մահւան 40-օրեակի առթիւ, 2007 թ.-ի հոկտեմբերին, «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ նւիրւած մեծանուն նկարչի յիշատակին:
* 2007 թ.-ի նոյեմբերին, Արւեստից միութեան կազմակերպութեամբ, «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ արւեստաբան Լիդա Բերբերեանի հեղինակած՝ «Էմմանուէլ Մելիք-Ասլանեան՝ դաշնակահար-կոմպոզիտոր» գրքի շնորհանդէսը:
* «Կոմիտաս» սրահում 2 գիշեր կայացաւ Հայաստանից ժամանած անւանի թաւջութակահար՝ Արամ Թալալեանի մենահամերգը եւ 2 գիշեր Վարդան Պետրոսեանի «Վերելք» ներկայացումը, իսկ ֆուտբոլի դաշտում 2 գիշեր տեղի ունեցաւ Հայաստանի հանրայայտ երգիչ՝ Անդրէի մենահամերգը:
* Սկաուտական միութիւնն իր անդամների թիւը բարձրացնելու նպատակով, Կրթական խորհրդի հետ համադրելով, դպրոցական արշաւներ է կազմակերպել մարզաւանում, տարրական եւ ուղեցոյց օղակի աշակերտութեան համար:
* 2008 թ.-ին Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսիայի մասնաճիւղի հրաւէրով՝ Սկաուտական միութեան 9-հոգանոց բարձր աստիճանաւորների պատւիրակութիւնը մասնակցեց Ֆրանսիայի 24-րդ բանակումին եւ արժանացաւ «Լաւագոյն պատւիրակութիւն» կոչմանը:
* 2008 թ.-ին Երէցների միութիւնը իրականացրեց 5-օրեայ շրջագայութիւն՝ դէպի Արցախ: